26 դեկտեմբերի 2018 - 12:37 AMT
«Գրանդ Քենդին» քաղցր նվերներ է բաժանել բոլոր մանկատներում և հատուկ դպրոցներում

Ամեն տարի «Գրանդ Քենդին» հանրապետության բոլոր 9 մանկատան և բոլոր 24 հատուկ դպրոցի երեխաների Ամանորը շնորհավորում է քաղցր նվերներով:

Այս տարի ևս տոնին ընդառաջ մանուկների սիրելի հերոսները Ձմեռ պապի հետ միասին այցելել են փոքրիկներին՝ նրանց օրը տոն դարձնելու:

Մանկատների և հատուկ դպրոցների 2131 երեխաները քաղցրավենիքով լի տոպրակներ են ստացել: