26 դեկտեմբերի 2018 - 18:11 AMT
Փաշինյան-Պուտին հանդիպմանը «երկկողմ օրակարգի առանցքային հարցեր» կքննարկվեն

Դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Մոսկվայում կայանալիք հանդիպմանը քննարկվելու են «երկկողմ օրակարգի առանցքային հարցերը», հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քննարկվելու են նաև եվրասիական տարածաշրջանում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնելու է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների: