26 դեկտեմբերի 2018 - 18:23 AMT
Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է. Միջնորդել են կալանավորել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Factor.am-ը:

Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը):

ՀՔԾ-ն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել առաջին ատյանի դատարանը։

Ավելի վաղ ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել էր Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը: