27 դեկտեմբերի 2018 - 10:49 AMT
Դեկտեմբերի 31 կեսգիշերին՝ Նռնօրհնեք Մայր աթոռում

Դեկտեմբերի 31-ին ժամը 24:00-ին Նռնօրհնեքի արարողություն տեղի կունենա Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։

Հունվարի 1-ին ժամը 10:00-ին՝ Սուրբ պատարագ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն արարողությանը կմասնակցի Ս. Գայանե վանքում):

Հունվարի 5-ին ժամը 17:30-ին կանցկացվի Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ (Մայր աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):

Հունվարի 6-ին ժամը 10:30-ին Հայրապետական պատարագ և Ջրօրհնեքի կարգ կմատուցվի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Հունվարի 7-ին ժամը 10:30-ին` Սուրբ պատարագ և հոգեհանգիստ (Մայր Աթոռի միաբանությունն արարողություններին կմասնակցի Ս. Գայանե վանքում):