27 դեկտեմբերի 2018 - 11:59 AMT
Գերմանիայում սուրբծննդյան նվերներից դժգոհ տղան ոստիկանություն է կանչել

Գերմանական Ցետել քաղաքի բնակիչ 9-ամյա տղան ոստիկանություն է կանչել քանի որ իրեն դուր չեն եկել Սուրբ ծննդյան կապակցությամբ ստացած նվերները: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը:

Նշվում է, որ ոստիկանները կանչով տուն են եկել, որտեղ նրանց շատ զայրացած տղան էր սպասում: Իրավապահները համեմատել են նրա ցանկալի նվերների ցուցակը տոնածառի տակ դրված նվերների հետ, և չեն գտել ոչ մի համընկնում, գրում է ՌԻԱ Նովոստին NDR-ի վրա հղումով:

Ի վերջո ոստիկաններին հաջողվել է հաշտեցնել տղային ընտանիքի հետ: Նրանք բացատրել են տղային, որ Սանտա Կլաուսը շատ ծեր է և, հավանաբար, շփոթել է նվերները: