2 հուլիսի 2008 - 15:25 AMT
Տիգրան Սարգսյանը վստահ է, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում
«Ես վստահ եմ, որ Վրաստանի կառավարությունը թույլ չի տա հակահայկական տրամադրությունների տարածում հանրապետությունում եւ կապահովի նորմալ հարաբերությունների պահպանումը հայերի եւ վրացիների միջեւ»,-այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հակակոռուպցիոն համաժողովի ժամանակ: Նա նշել է, որ Վրաստանի վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ նա նշել է, որ Թբիլիսին չի ողջունում հակահայկական գործողությունները եւ կառավարությունը միջոցներ կձեռնարկի թույլ չտալու համար, որ հայ-վրացական հարաբերությունները վատթարանան: Միեւնույն ժամանակ, Տ.Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը եւս պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: