28 դեկտեմբերի 2018 - 11:55 AMT
Փաշինյանը՝ տարվա քաղգործիչ՝ ըստ «Վեդոմոստիի» ընթերցողների

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2018 թվականի «Տարվա քաղաքական գործիչ», հայտնում է թերթը:

Տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը և Հակասիայի Հանրապետության նախագահ Վալենտին Կոնովալովը:

Պարբերականն անդրադառնում է Թավշյա հեղափոխությանը, ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի առաջնորդած ուժի հաղթանակին: