28 դեկտեմբերի 2018 - 12:36 AMT
Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն նաև տոնական օրերին, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող պամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով.

«Գառնի» արգելոց-թանգարան` 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին, ժամը 12:00-16:00-ն։