Hypebae պարբերականը հաշվել է, թե 2018-ին որքան է վաստակել «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուի մասնակից Քիմ Քարդաշյանը: Հայազգի հեռուստաաստղի դիմահարդարման KKW Beauty բրենդը 100 մլն դոլար եկամուտ է բերել, իսկ Kim Kardashian Hollywood բջջային հավելվածը՝ 45 մլն դոլար: Բացի այդ, ռեալիթի շոուում նկարահանումների շնորհիվ 38-ամյա Քարդաշյանը 20 մլն դոլար է վաստակել:
Յուրաքանչյուր գովազդային գրառման արժեքը նրա Instagram-աքաունթում հասել է 1 մլն դոլարի, գրում է Lenta.ru-ն:
Տարվա ընթացքում Քարդաշյանը նաև մի քանի գործարք է կնքել անշարժ գույքի ոլորտում՝ մասնավորապես, վաճառել է իր Լոս Անջելեսի առանձնատունը 9 մլն դոլարով:
Քարդաշյանի համար եկամտի լրացուցիչ աղբյուր է դարձել մասնակցությունը մեծ համաշխարհային ընկերությունների հոլովակներին և այլ նախագծերին: Այդպիսով, 2018-ին Քիմ Քարդաշյանը մոտ 350 մլն դոլար է վաստակել: