28 դեկտեմբերի 2018 - 14:45 AMT
Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ամանորը և Սուրբ ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ Պուտինը Քոչարյանին շնորհավորելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել:

Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդությունը դատարանը քննելու է դեկտեմբերի 28-ին: