29 դեկտեմբերի 2018 - 12:15 AMT
Փաշինյանն ու Սահակյանն ամփոփել են 2018-ի արդյունքները

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ի երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018-ի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման խնդիրներին, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: