5 հունվարի 2019 - 15:26 AMT
Ամանորի օրերին Ադրբեջանը խախտել է հրադադարը ավելի քան 125 անգամ

Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ

Ինչպես հայտնում է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: