2 հուլիսի 2008 - 20:08 AMT
ԵԱՀԿ-ն ուշադիր հետեւելու է` ինչ է կատարվում Հարավային Կովկասում
ԵԱՀԿ ղեկավարը գտնում է, որ կազմակերպության գլխավոր խնդիրներից մեկը Կովկասում այսպես կոչված «սառեցված հակամարտությունների» կարգավորումն է: «ԵԱՀԿ գլխավոր խնդիրներից մեկը հակամարտություններն են, եւ առաջին հերթին` հակամարտությունները Կովկասում: Ես գտնում եմ, որ ԵԱՀԿ-ն պետք է ներգրավվի հակամարտությունների կարգավորման գործում, այլ ոչ միայն կառավարի դրանք»,- ասել է այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Ալեքսանդր Ստուբբը:

«Հակամարտություններից մեկը Լեռնային Ղարաբաղն է: Մենք հատուկ ներկայացուցիչ ունենք Լեռնային Ղարաբաղում, եւ այդ հակամարտությունը հանդիսանում է գերակա կարգավորման համար»,- ասել է նախագահը:

Ստուբբը նաեւ նշել է, որ դրական տեղաշարժեր կան այնպիսի կոնֆլիկտային գոտիներում, ինչպիսիք Մերդնեստրն են ու Մոլդովան:

«Եւս մեկ կոնֆլիկտային գոտի է Հարավային Կովկասը, եւ ես պետք է անկեղծ լինեմ, որ մենք այստեղ առաջխաղացում չենք արձանագրել եւ շատ ենք անհանգտսացած: Կողմերը պետք է զուսպ եւ հանգիստ լինեն: Մենք ուշադիր հետեւելու ենք` ինչ է կատարվում Հարավային Կովկասում»,- ասել է նա, հաղորդում է ադրբեջական Թրենդ գործակալությունը: