8 հունվարի 2019 - 10:54 AMT
ԶԼՄ. Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ ակումբից: Այդ մասին հայտնել է բրիտնական The Sun պարբերականը:

Ըստ պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար:

Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ:

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2 գոլի հեղինակ է դարձել «Արսենալ» -«Սաութհեմփթոն» խաղում:Հայ կիսապաշտպանն առաջին անգամ է դուբլի հեղինակ դարձել Անգլիայի առաջնությունում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Եվրոպայի խոշորագույն լիգաների 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկում, ըստ SkySport-ի: Մխիթարյանը ցուցակում 72-ն է:Նրան նաև բարձր են գնահատել խաղում հնարավորություններ և հետաքրքիր պահեր ստեղծելու համար:

Photo. Daily Star