8 հունվարի 2019 - 12:12 AMT
Պեկինում տղամարդը 20 երեխայի է վիրավորել տարրական դպրոցում

Անհայտ տղամարդը հարձակվել է Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա և 20 երեխայի վիրավորել: Այդ մասին ասվում է Պեկինի Սիչեն շրջանի մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ տուժել է 20 երեխա, դպրոցականները հոսպիտալացվել են: Նրանցից 3-ի վիճակը ծանր է, սակայն կյանքին սպառնալիք չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին պատահարի վայրում: Դեռևս հայտնի չէ, թե ինչով էր զինված տղամարդը և որոնք էին նրա դրդապատճառները: