9 հունվարի 2019 - 11:37 AMT
«Մոսֆիլմը» Տարկովսկու ֆիլմերն ազատ ցուցադրության է հանել

«Մոսֆիլմ» ռուսական կինոստուդիան համացանցում է տեղադրել համաշխարհային մեծության ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու ֆիլմերը՝ ազատ ցուցադրության համար:

Այժմ մեծ ռեժիսորի ֆիլմերը կարելի է առցանց դիտել անվճար: Ֆիլմերը տեղադրվել են «Մոսֆիլմի» յութուբյան ալիքում, հայտնում էlifedeeper.ru-ն:

Անդրեյ Տարկովսկին խորհրդային շրջանի լավագույն ռեժիսորներից է, նրա ֆիլմերը դասվում են բոլոր ժամանակների լավագույն կինոնկարների շարքին: 1962-1986թթ. նկարահանված Տարկովսկու ֆիլմերն անդրադառնում են մեթաֆիզիկական և հոգևոր թեմաներին, ունեն ուրույն գեղարվեստական ոճ: Տարկովսկու ֆիլմերը հեշտ չեն ընկալման համար, սակայն Տարկովսկու կինոն հիպնոսացնում է, գրավում և հմայում: