9 հունվարի 2019 - 13:40 AMT
ՀԲ-ն բարելավել է կանխատեսումը ՀՀ-ում ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ

Համաշխարհային բանկն իր հունվարյան զեկույցում բարելավել է կանխատեսումը Հայաստանում ՀՆԱ աճի տեմպերի վերաբերյալ 2019-2021թթ. համար:

Ըստ ՀԲ գնահատականի, իրական ՀՆԱ աճը 2019-ին կկազմի 4.3% և 4.6% 2020-21-ին: 2018-ի աճը գնահատվել է 5.3%:

2018-ի հունիսին արված կանխատեսման համաձայն ՀԲ-ն ակնկալում էր ՀՀ տնտեսության համար 4.1%-անոց աճ 2018-ին և 4%՝ 2019-2020թթ. համար:

«Կառուցվածքային բարեփոխումների դանդաղումը կամ չեղարկումը շարունակում է ռիսկային մնալ բազմաթիվ երկրների, հատկապես, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքիայի համար»,-ասվում է զեկույցում: