3 հուլիսի 2008 - 19:09 AMT
Շարլ Ազնավուրը արժանացել է Կանադայի Ասպետ տիտղոսին
Աշխարհահռչակ ֆիանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը արժանացել է Կանադայի Ասպետ տիտղոսին: 75 հայտնի կանադացիների շարքում Ազնավուրը դարձավ առաջին արտասահմանցին, ով ընդգրկվեց այդ ցուցակում, որը հրապարակվել է Օտտավայում անգլիական թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ներկայացուցչի կողմից: Կանադայի իշխանությունները այդպիսով իրենց երախտագիտությունն են արտահայտել Ազնավուրին Կանադայի եւ ֆրանսալեզու երկրների կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: