9 հունվարի 2019 - 14:40 AMT
ԶԼՄ. «Միլանը» հետաքրքրվում է Մխիթարյանով

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է իտալական ակումբների, մասնավորապես, «Միլանի» հետաքրքրության շրջանակում, հայտնում է իտալական Calciomercatoweb.it- ը:

Ըստ պարբերականի, «Միլանին» կիսապաշտպան է հարկավոր, իսկ Մխիթարյանը գրեթե իդեալական տարբերակ է: Նշվում է, որ իտալական ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն արդեն հունվարին կարող է իրականացնել հայ ֆուտբոլիստի տեղափոխությունը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «Արսենալից»: Ըստ բրիտանական The Sun պարբերականի, «Արսենալը» ցանկանում է գնել հայտնի իսպանացի ֆուտբոլիստ, Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսին, ինչն էլ կարող է պատճառ հանդիսանալ Մխիթարյանի ծառայություններից հրաժարվելու համար: Ըստ բրիտանակնա պարբերականի Սուարեսը կարող է միանալ թիմին արդեն 2019-ի հունվարին: «Սուարեսի ժամանումը կհանգեցնի նրան, որ Հենրիխ Մխիթարյանը կլքի «Արսենալը»,-ասվում է հրապարակման մեջ:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: