5 սեպտեմբերի 2002 - 19:47 AMT
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ
Հոկտեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վլադիմիր Շկիդչենկոյի այցը Հայաստան: Ինչպես հաղորդել են «Արմինֆո» գործակալությանը հավաստի աղբյուրները, նախատեսվում է Ուկրաինայի պաշտպանության գերատեսչության ղեկավարի հանդիպումը Հայաստանի իր պաշտոնակից Սերժ Սարգսյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Բանակցությունների թեմա կդառնան հայ-ուկրաինական ռազմական համագործակցության զարգացման հարցերը: Հարավկովկասյան տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում սպասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի այցը Վրաստան եւ, հնարավոր է, Ադրբեջան: