3 հուլիսի 2008 - 19:19 AMT
Ռուսաստանը հնարավորության սահմաններում կաջակցի Ղարաբաղի խնդրի փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակի ստեղծմանը
Ռուսաստանն աջակցելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ամփոփելով Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: Լեռնային Ղարաբաղի խնդիրը եղել է հիմնական միջազգային թեմաներից երկու երկրների նախագահների բանակցություններին: «Մենք հնարավորության սահմաններում կօգնենք գործընթացին: Մենք ողջունում ենք հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը»,- ասել է Մեդվեդեւը: Նա նշել է, որ Ռուսաստանը հնարավորության սահմաններում կաջակցի Ղարաբաղի խնդրի փոխադարձ ընդունելի կարգավորման տարբերակի ստեղծմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: