10 հունվարի 2019 - 15:31 AMT
Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել:

Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու և խոսքի ազատությունը ճնշելու համար:

2012 թվականին Իսմայիլովան սպառնալիք պարունակող նամակ է ստացել անհայտ անձանց կողմից, որին կցված էին նաև լրագրողի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ՝ սեռական բնույթի լուսանկարներ: Համացանցում նաև հրապարակվել էր Իսմայիլովայի և իր զուգընկերոջ սեռական ակտի տեսագրությունը, որն արվել էր նրա ննջասենյակում:

Իսմայիլովան իր բնակարանում հայտնաբերել էր թաքնված տեսախցիկներ, հեռախոսազանգերի գաղտնալսման հարմարանքներ:

Ավելի ուշ լրագրողը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Ավելի քան մեկ տարի անց՝ միջազգային հանրության ճնշումների արդյունքում, ադրբեջանական իշխանությունները Իսմայիլովայի պատիժը փոխարինել են պայմանական ազատազրկմամբ նրա: