10 հունվարի 2019 - 18:02 AMT
ՀՔԾ-ն չի մեկնաբանում Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելու լուրը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու մասին լուրը:

PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ոչ հերքեց, և ոչ էլ հաստատեց մամուլում շրջանառվող տեղեկությունը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Օհանյանն ասել է, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս:

«Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասել է նախկին նախարարը:

Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում: Նա 7-րդ նախկին պաշտոնյան է, որը Մարտի 1-ի գործին ներգրավվել է որպես մեղադրյալ: