11 հունվարի 2019 - 14:36 AMT
Վահե Էնֆիաջյանը՝ ԱԺ ընդդիմադիր խոսնակի թեկնածու ԲՀԿ-ից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստի ընթացքում որոշվել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, հայտնում է կուսակցության լրատբական ծառայությունը:

ԲՀԿ խմբակցության քարտուղարի պարտականություններն իրականացնելու է Արման Աբովյանը:

Նիստը վարել է կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Քննարկվել են 7-րդ գումարման Ազգային Ժողովում ԲՀԿ խմբակցության անելիքներն ու առաջիկա ծրագրերը: Ավարտին Ծառուկյանը խմբակցության պատգամավորներին մաղթել է արդյունավետ օրենսդիր աշխատանք:

Ավելի վաղ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ խորհրդարանի ընդդմիադիր փոխխոսնակի իրենց թեկնածուն Մանե Թանդիլյանն է: