4 հուլիսի 2008 - 15:18 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է անում Ռուսաստանին ճանաչել Կոսովոյի անկախությունը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի գծով օգնական Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով լրագրողների առջեւ, հայտարարել է, որ Կոսովոյի առաջնորդները գովասանքի են արժանի այն առաջընթացի համար, որը ձեռք է բերվել Սերբիայից անկախանալուց հետո ընթացիկ տարվա փետրվարին: Միեւնույն ժամանակ, նրա խոսքերով, սերբ ծայրահեղականները, ինչպե Կոսովոյում, այնպես էլ Սերբիայում, ձգտում են քաղաքական անկարգություններ հրահրել: Բելգրադը հորդորում է սերբերի Կոսովոյի սահմանն անցնելու եւ այնտեղ բռնություններ կատարելու փորձերը: Դժվարությունները կապված են նաեւ Կոսովոյի տնտեսության անկման հետ, հավելել է նա:

Ըստ Ֆրիդի, այն, որ Ռուսաստանը հրաժարվում է ճանաչել Կոսովոյի անկախությունը, հարվածի տակ է դնում Կոսովոյի կայունությունը եւ խորացնում է տարաձայնությունները Սերբիայի եւ Եվրոպայի միջեւ:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ասել է, որ ԱՄՆ-ն 400 մլն դոլարի օգնություն կցուցաբերի Կոսովոյին: Այդ խոստումն, ըստ նրա, պաշտոնապես կձեւակերպվի դոնորների առաջիկա խորհրդաժողովում, հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվական ծառայությունը: