11 հունվարի 2019 - 16:53 AMT
Երևանում նարգիլեի սահմանափակման դեմ բողոքի ակցիա է

ՀՀ առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ նարգիելի կիրառման սահմանափակման դեմ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Մի խումբ երիտասարդներ դժգոհում են, որ նախարարությունը ծխելու դեմ պայքարի շրջանկում որոշել է արգելել նաև նարգիլեի օգտագործումը:

Նրանցից մեկը նշել է, որ «մոտ 700-1000 աշխատատեղ կփակվի` հանրային վայրերում նարգիլեն արգելելու դեպքում»:

Հունվարի 11-ին ՀՀ-ի տարբեր բնակավայրերում բողոքի ակցիաներ են իրականացվել՝ գեներալ Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով, ընդդեմ ՊԵԿ-ի՝ մեքենաների մաքսազերծման նոր կարգի և Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: