11 հունվարի 2019 - 22:52 AMT
Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցուցարարները փակել են Երևան-էջմիածին ճանապարհը

Ցուցարարներն արգելափակել են Երևան-էջմիածին ճանապարհը՝ պահանջելով գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հունվարի 11-ին Էջմիածնում վերսկսվել են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի գործողությունները։ Ցուցարաների մի մասն ակցիա է իրականացրել նաև ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում էր Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասել էր լրագրողներին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, և նիստը կշարունակվի, երբ կտրամադրվեն անհրաժեշտ փաստաթղթերը։