12 հունվարի 2019 - 15:14 AMT
ՀՀ-ն քննարկում է IKEA-ի հետ գործակցությունը

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը շվեդական հայտնի IKEA ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Էհսան Թուրաբազի հետ քննարկել է ընկերության և Հայաստանի միջև գործակցությունը։

Բալայանը թվիթերյան իր գրառման մեջ նշել է, որ գործակցության ձևավորման ուղղությամբ արդեն արվել է առաջին քայլը։

IKEA-ն բազմաթիվ ապրանքատեսակներ ներկայացնող ընկերությունների խումբ է։ Այն հիմնադրվել է 1943 թվականին՝ Ինգվար Քեմփրադի կողմից։ Ընկերությունն ունի մոտ 208,000 աշխատակից։