14 հունվարի 2019 - 10:05 AMT
7-րդ գումարման ԱԺ-ն սկսել է աշխատանքը

Հունվարի 14-ին մեկնարկել է ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը:

Օրակարգում են՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծումը, Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրությունները, մշտական հանձնաժողովների ստեղծումը, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները, կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկումը, Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։