14 հունվարի 2019 - 10:40 AMT
Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը Սիրիայի քրդերի վրա հարձակման դեպքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ավերել Թուրքիայի տնտեսությունը, եթե երկիրը հարձակվի Սիրիայում քրդական ուժերի վրա: Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում:

Միևնույն ժամանակ, Թրամփը նախազգուշացրել է քրդերին չսադրել Թուրքիային:

Նա նաև հավելել է, որ չնայած ԱՄՆ-ն դուրս է բերում զորքերը Սիրիայից, այնուամենայնիվ շարունակում է մնալ երկարաժամկետ քաղաքական շահառու:

«Մենք նույնպես շահառու ենք, բայց ժամանակն է մեր զորքը հետ բերել տուն: Վերջ՝ անվերջ պատերազմներին», - նշել է նա:

Ավելի վաղ Թրամփի վարչակարգը որոշել է դուրս բերել ամերիկյան զորքերը Սիրիայի տարածքից: