14 հունվարի 2019 - 11:09 AMT
ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հունվարի 16-ին

Հունվարի 16-ին կայանալու է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հանդիպումը տեղի կունենա Փարիզում, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:

Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հայտարարել էր, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը «պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։