4 հուլիսի 2008 - 19:31 AMT
Հայաստանն ու Հունաստանը պետք է խորացնեն ռազմական համագործակցությունը
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Աթանասիոս Խաձիվիերիսին` վերջինիս` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպման սկզբում Ս.Օհանյանը շնորհակալություն հայտնեց Ա.Խաձիվիերիսին` պաշտոնավարման ընթացքում երկուստեք ռազմական համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու կապակցությամբ - հաջողություն մաղթեց նրան` հետագա դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Իր հերթին Ա.Խաձիվիերիսն իր գոհունակությունը հայտնեց հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ վաշտի մասնագիտական բարձր պատրաստվածության համար:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական, ռազմատեխնիկական - ռազմաուսումնական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչը զգալի է հատկապես ռազմական կրթության - խաղաղապահ առաքելության ոլորտներում:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կար-որեցին խնդրի խաղաղ կարգավորման ճանապարհը: Քննարկվեցին նա- տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ: