14 հունվարի 2019 - 13:55 AMT
Բրիտանացի բժիշկը վիրահատել է Մանվել Գրիգորյանի արջին

Բրիտանացի ատամնաբույժ Փոլ Քասսարը Հայաստանում բարդ ատամնաբուժական գործողություն է կատարել՝ նա վիրահատել է Գեներալ անունով արջին: Այդ մասին գրում է բրիտանական Daily Mail-ը:

«19-ամյա Գեներալին ազատել են մասնավոր գազանանոցից, որը պատկանում էր ՀՀ նախկին պատգամվոր գեներալին (ամենայն հավանականությամբ, խոսքը գեներալ Մանվել Գրիգորյանի մասին է՝ խմբ): Վիրահատությունը, որը 4 ժամ է տևել, անցկացվել է Երևանի կենդանաբանական այգում: Բժիշկը ստիպված է եղել հեռացնել արջի 4 ատամը»,-ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է, որ վիրահատության ժամանակ բրիտանացի ատամնաբույժին օգնել են հայ անասնաբույժներն ու կենդանաբանական այգու աշխատակիցները: Վիրահատությունից հետո արջն իրեն լավ է զգում, սակայն դեռևս պետք է առանձին բուժում անցնի: