14 հունվարի 2019 - 14:31 AMT
«Իմ քայլը» կքվեարկի ԲՀԿ-ի՝ ԱԺ փոխխոսնակի թեկնածուի օգտնին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակի թեկնածուի օգտին: Այս մասին հայտնել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Որոշում է կայացվել, որ պետք է «Իմ քայլը» միասնական կքվեարկի խորհրդարանական 2-րդ ուժի թեկնածուի օգտնին», - ասել է նա:

Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը, խորհրդարանական երրորդ ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» թեկնածուն Մանե Թանդիլյանն է: