14 հունվարի 2019 - 16:35 AMT
ՌԴ և Ճապոնիայի ԱԳ նախարարները քննարկել են խաղաղ պայմանագրի մասին բանակցությունները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Տարո Կոնոյի հետ հանդիպմանը քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանձնարարականը՝ 1956թ. հռչակագրի հիման վրա խաղաղ պայմանագրի մասին բանակցություններն արագացնելու վերաբերյալ:

«Մենք ավարտել ենք Ճապոնիայի ԱԳ նախարար Տարո Կոնոյի հետ տևական բանակցությունները, որոնք նվիրված էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանձնարարականի կատարմանը»,-ասել է Լավրովը մամուլի ասուլիսում:

ՌԴ և Ճապոնիայի միջև խաղաղ պայմանգրի կնքմանը խանգարում է դեռևս երկրորդ համաշխարհայինի տարիներից չկարգավորված տարածքային վեճը Կուրիլյան կղզիների շուրջ:

Տոկիոն հավակնում է կուրիլյան Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Խաբոմաի կղզիներին, իսկ Մոսկվան պնդում է, որ կղզիները ԽՍՀՄ տարածք են դարձել Երկրորդ համաշխարհայինի արդյունքում: