14 հունվարի 2019 - 16:35 AMT
Իսպանիայում ՀՀ դեսպանը հետ է կանչվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել է Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին հետ կանչեկու մասին, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ավետ Ադոնցի հետ կանչել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- մասնավորապես նշվում է հրամանագրում:

Հունվարի 14-ին, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով, Արմեն Պապիկյանը նշանակվել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):