14 հունվարի 2019 - 17:23 AMT
Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել: «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ, տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը,

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ոչ հերքել և ոչ էլ հաստատել էր Օհանյանին մեղադրանք առաջադրելու լուրը:

Օհանյանը 7-րդ նախկին պաշտոնյան է, որին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործով: