14 հունվարի 2019 - 18:03 AMT
ԱԺ փոխխոսնակներին կընտրեն հունվարի 15-ին

ՀՀ ԱԺ փոխխոսնակերը կընտրվեն հունվարի 15-ի նիստում:

«Իմ քայլը» խմբակցության փոխխոսնակների թեկնածուներն են Լենա Նազարյանը և Ալեն Սիմոնյանը:

ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածուն է Մանե Թանդիլյանը, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը՝ Վահե Էնֆիաջյանը:

Հունվարի 14-ին տեղի է ունեցել 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Արարատ Միրզոյանն ընտրվել է ԱԺ նախագահ: