15 հունվարի 2019 - 11:54 AMT
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը սպասում են 4-րդ երեխային

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Watch What Happens Live հեռուսատանախագծի ընթացքում հաստատել է, որ ինքն ու ամուսինը՝ երգիչ Քանյե Ուեսթը, սպասում են իրենց չորրորդ երեխային:

Նրանց չորրորդ երեխային լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը: Նա դեռեւս չի հայտնում, թե ինչ անուն է տալու երեխային:

Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի առաջնեկը՝ Նորթը, 5 տարեկան է, որդին՝ Սեյնթը 3 տարեկան է, իսկ կրտսեր դուստր Չիկագոն՝ 1 տարեկան: