15 հունվարի 2019 - 12:48 AMT
ԱԺ փոխխոսնակները հայտնի են. Վահէ Էնֆիաջյանը՝ ընդդիմադիր փոխնախագահ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանը և Լենա Նազարյանն ընտրվել են խորհրդարանի փոխխոսնակներ:

108 ձայնով ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանը հավաքել է 19 կողմ ձայն:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ունի 18 պատգամավոր:

Գաղտնի քվեարկությանը մասնակցել է 130 պատգամավոր: