16 հունվարի 2019 - 15:43 AMT
ՊԵԿ-ում 128 աշխատող է կրճատվել

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, կոմիտեի 128 աշխատակից է կրճատվել:

«Յուրաքանչյուր աշխատակցի վերաբերյալ կատարվել է առանձին, կոլեգիալ որոշում։ Ավելի քան երկու ամսվա ընթացքում գնահատվել են ՊԵԿ 580 աշխատակցի կարողությունները»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ հավելելով, որ «ցավոք, շատ դեպքերում ընտրությունը կատարվել է լավի և լավագույնի միջև:

Անանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև, որ 2018 թվականին պետական բյուջե զուտ մուտքերը կազմել են 1.360 տրիլիոն դրամ: Մինչդեռ 2017 թվականի բյուջետային մուտքերը կազմել են 1.141 տրիլիոն դրամ. նախորդ տարվա ցուցանիշը 2017-ի համեմատ աճել է 194 մլրդ դրամով: