17 հունվարի 2019 - 12:44 AMT
ՀՀ-ում էլեկտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

ՀՀ կառավարության հունվարի 17-ի նիստում հաստատվել է ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներն ազատել ավելացված արժեքի հարկից:

Նախագծով նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու համար:

Նշվում է նաև, որ նախագիծը միտված է մթնոլորտային օդի աղտոտվածության, ինչպես նաև էներգետիկ կախվածության նվազեցման համար։

Օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: