18 հունվարի 2019 - 10:51 AMT
ԱԺ-ում շարունակվում են մշտական հանձնաժողովների ղեկավարների թեկնածությունների քննարկումները

Ազգային ժողովը շարունակում է աշխատանքը՝ հունվարի 18-ին խորհրդարանը կշարունակվի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը:

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջադրել է Մանե Թանդիլյանի թեկնածությունը:

ԱԺ պատգամավորները 11 մշտական հանձնաժողովների նախագահներին կընտրեն փակ քվեարկությամբ:

Հանձնաժողովներից 8-ը ղեկավարելու է «Իմ քայլը» խմբակցությունը, 2-ը՝ ԲՀԿ-ն, 1 հանձնաժողովի նախագահությունը վերապահված է «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: