Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ տրամադրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխվել է: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Փորձագետը դրական է գնահատել այդ փոփոխությունը:
«Այժմ եկել է ժամանակն աշխատելու, ավելի շատ շահագրգիռ կողմեր ներգրավելու, հասարակության շրջանում բարդ հարցերի քննարկումներ սկսելու»,-գրել է Դե Վաալը:
Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:
Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։