ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի համար նախատեսված աշխատասենյակի բանալին չի գտնվել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին հայտնեց ինքը՝ պատգամավորը:
Խորհրդարանի այդ աշխատասենյակը պատկանել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
«Սենյակի նախկին տերը տարել է (բանալին-խմբ.), չի հանձնել, չգիտեմ»,- ասաց Թագուհի Ղազարյանը՝ հավելելով, որ եթե առաջիկայում չգտնվի, կփոխեն դռան փականը:
Պատգամավորը հավելեց նաև, որ դեռևս աշխատասենյակի կարիք չի զգացել, քանի որ ամբողջ օրը նիստերի դահլիճում են:
Հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովը սկսել է աշխատանքը: