19 հունվարի 2019 - 12:25 AMT
Դավիթ Տոնոյանը վերանշանակվել է

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:

Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: