19 հունվարի 2019 - 12:43 AMT
Բաթոյանը` սոցապ նախարար, Մնացականյանը` արտաքին գործերի

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Զարուհի Բաթոյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար

Հրամանագրերը ստորագրվել են՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Զարուհի Բաթոյանն ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնից: