19 հունվարի 2019 - 13:24 AMT
Ռուբեն Ռուբինյանը` ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

Պատվիրակության կազմում ընդգրկված են Հովհաննես Իգիթյանը («Իմ քայլը»), Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան») և Էդմոն Մարուքյանը («Լուսավոր Հայաստան»): Որպես փոխարինող անդամներ պատվիրակության կազմում կլինեն Վլադիմիր Վարդանյանը («Իմ քայլը»), Սոս Ավետիսյանը («Իմ քայլը»), Տաթև Հայրապետյանը («Իմ քայլը») և Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան»):

Ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։