21 հունվարի 2019 - 09:12 AMT
ԲՀԿ պատգամավորներից մեկը դուրս եկել կուսակցությունից

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հակոբ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ դադարեցրել է իր անդամակցությունը կուսակցությանը։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, ինչպես նաև հայտնել եմ ինքնաբացարկ և հանել իմ թեկնածությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից»,-գրել է նա:

Հակոբ Նազարյանը 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: