21 հունվարի 2019 - 13:34 AMT
Վահան Արծրունին՝ ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Վահան Արծրունին: Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի անդամներից 21-ը:

Մյուս թեկնածու Էդուարդ Համբարձումյանի թեկնածությանը կողմ է քվեարկել խորհրդի 7 անդամ, հայտնում է Aysor.am-ը: